▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պ-ոն՝ էսինչ, մեծարգո՝ էնինչ, ասես դրանք աշխարհ են եկել իրենց պաշտոններին նշանակվելու պահից

Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի մոռացված բանից եմ խոսելու...

Դրա մեջ՝ տալ ու առնել չկա, քաղաքականություն չկա, վարչապետ ու նախարար չկա,ավելին՝ նախագահներն էլ բակերում վազվզող, երբեմն՝ վայր ընկնող...Երբեմն՝ խռովկան ու նեղացկոտ, երբեմն էլ մանկամտության չափ ներողամիտ ու բարի,ընկերասեր ու հավատարիմ են...

Հիրավի ,թերևս,Աստծո ստեղծած ամենաառեղծվածային հանճարեղությունը՝ հիշողությունն է:Մանավանդ հիշողության այն ժամանակահատվածը, երբ կյանքը դեռ շահի ու շահամոլության ձեռքը չի ընկել.

Մարդկային էությունն էլ՝ աշխարհինը չէ...

Մանկության նման բարի ու հեքիաթային մոլորակ ունենալն,ավաղ, մարդկության խելքի բանը չէ:Ու ես էլ այն տկարամիտը չեմ,ով աշխարհ է եկել աշխարհն էդպիսին դարձնելու համոզվածությամբ:Բայց ես մեկն եմ շատերից,ում կյանքում մանկության հեքիաթները երբևէ չեն գունաթափվել:Ավելին՝ միշտ գունավորել են ապրվածը...Արդյունքում՝ մարդու մեջ աշխարհն եմ սիրել,բնությունը,անձրևն ու ձյունը...Ու ամեն գարնանամուտի հետ իմ մեջ արևներ եմ ջերմացրել, որ ամեն արևս մի նոր ծիլ արարելու ջերմատու դառնա, պիտանի լինի...

Մեզանում՝ էս ամենը խնդալու բաներ են դարձել: Ի՞նչ մանկություն,  ի՞նչ հեքիաթ, ի՞նչ վայր ընկնել... Էնպիսի լարվածությամբ ենք արտասանում պ-ոն՝ էսինչ,մեծարգո՝ էնինչ,ասես դրանք աշխարհ են եկել իրենց պաշտոններին նշանակվելու պահից:Նույն մերնմանները չե՞ն՝ խռովկան ու նեղացկոտ, չարաճճի կամ կռվարար,ներողամիտ ու բարի, ընկերասեր, հավատարիմ...

Ինչ-որ կոչում կամ պաշտոն՝ միթե՞ էնքան զորեղ են,որ «մարդաչափեր»  սահմանելով մոռացության տան Աստծո ամենաառեղծվածային հանճարեղությունը,ինչը՝ հիշողություն է կոչվում... Չէ որ բոլորս էլ վերջում խոստովանելու ենք,որ Տիրոջ արարած երկրային կյանքն այն չէր, որ ծախսեցինք ու անցանք: Իրականում՝ մեր ողջ ապրածն ընդամենը մի պատառ էր, հեքիաթային ու անկրկնելի՝ մանկություն անունով...

Հացի ու ապրուստի խնդիր կա,գորշությամբ ու անորոշությամբ հագեցած իրականություն,անտարբերություն կա,արհամարհանք ու անգթություն: Օրն արթնանում ու մայր է մտնում չգիտես ինչի՞ համար,երբ եկավ-գնաց: Իսկ դու հնազանդ ու պարտաճանաչ տրվում ես էդ ամենին,ինչ է «աթոռներով» աշխարհ եկածներին պ-ոն՝ էսինչ են կոչում...

Մինչդեռ որևէ մեկը չի էլ մտաբերում,որ,թերևս,կյանքն ապրելու ամենաիմաստուն ուսուցիչը՝ հիշողությունն է. այն հիշողությունը,ուր չկա տալ ու առնել,քաղաքականություն,կոչում ու պաշտոններ,որտեղ սայթակում ու վայր են ընկնում բոլորը...Քանզի իրական աշխարհիկ կյանքը հենց մանկության հեքիաթներում է,
և ահա ինչու է Տերն արարել իր ամենաառեղծվածային հանճարեղությունը,որ մենք՝ հիշողություն ենք կոչում...

Հասկանալի՞,թե՞ խնդալու ...

Չգիտեմ:

Ասացի,չէ՞,որ մի մոռացված բանից եմ խոսելու...

Ա. Ա.»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին