▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

 

Եթե ձեզ թվաց, թե  սա լուսանկար է ինչ-որ հանգստյան տնից կամ հյուրանոցից, ապա ասեմ՝ սա ծնարան է շվեյցարական ծննդատներից մեկում.

Ինչ-ինչ, բայց կարմիր ջակուզի ծնարանում՝ իրոք անսպասելի էր:  Ծննդկանը կարող է այստեղ անցկացնել կծկումների ողջ փուլերը: Ջուրը կթուլացնի մկաններն ու ցավն ավելի տանելի կդառնա: Գնդակը ևս այդ նպատակի համար է:

Ծննդկանի ցանկությամբ՝ երեխայի ծնվելը բժիշկները կարող են կազմակերպել հենց ջրի մեջ: Իսկ եթե չկա նման ցանկություն, ապա ծննդալուծումը կազմակերպվում է ահա այս բազկաթոռ-մահճակալի վրա:

Այն բարձրանում ու իջնում է, պտտվում ու ճկվում է, կարճ ասած՝ ում ինչպես հարմար է: Իսկ ահա թե ինչ տեսք ունի ծնարանը այլ դիտակետից: Իսկական տնային մթնոլորտ է, այդպես չէ՞...

Հիվանդասենյակը

Զուգահեռ տեղավորված երկու մահճակալները ոչ թե երկու ծննդկանների համար են, այլ ծննդկանի ու նրա ամուսնու: Պարզվում է՝ Շվեյցարիայում ապագա հայրիկները իրենց կանանց հետ մնում են ոչ միայն ծննդաբերության պահին, այլ նաև դրանից հետո՝ կնոջ հիվանդանոցում մնալու ողջ ընթացքում:

Սա նորածնի օրորոցն է, որի մեջ փոքրիկի համար ծննդատան պատրաստած նվերներն են: Փոքրիկի նվերներն են նաև բարուրասեղանի վրա դրված բոլոր հագուստները:

Հիվանդասենյակի սեղանին մենյուն է՝ նոր ծննդաբերած  կնոջ համար թույլատրելի ճաշացանկով: Ուշադրություն․ մենյուն նաև գինի է ընդգրկում:

Ի՞նչ են ուտում Շվեյցարիայում նոր ծննդաբերած կանայք՝ պատմում է մենյուն:

Կարևոր դիտարկում՝ այս բոլոր սենյակները, պայմաններն ու հնարավորությունները նախատեսված են մեկ ծննդկանի համար, և ամբողջը միասին կոչվում է«մեկ հիվանդասենյակ»:

Սա էլ՝ տեսարան պատուհանից:

Կարճ ասած՝ ոչ թե ծննդատուն, այլ իսկական դրախտավայր:

P.S. Ասում են՝ Հայաստանն ու Շվեյցարիան բնությամբ շատ նման են: Երանի մի օր էլ կենսամակարդակով ու սոցիալական ապահովվածությամբ համեմատվեն մեր երկիրն ու Շվեյցարիան:

Թարգմանությունը՝ BlogNews.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին