▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիսկով տղերքն ու պետբյուջեն

Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրանը հետաքրքրվում էր, թե ինչպես պետք է վարվի վարչապետը ռիսկով տղաների հետ: Մասնավորապես Խաչատրյանն ակնարկում էր, որ որոշ անհատներ բյուջե չեն վճարում անհրաժեշտ չափի գումարներ:

«Ռիսկով տղաներին մենք կասենք, որ բյուջե փող պիտի բերեն նրանք, ովքեր փող պիտի բերեն: Հիմա նրանք ռիսկով են, ռիսկով չեն՝ ի՞նչ կապ ունի»,-ի պատասխան ասաց վարչապետը:

Ակնհայտ է, որ կառավարության ծրագրի վերաբերյալ գործնական մեկնաբանություններ կարելի է անել շատ ավելի ուշ, պարզ է, որ այս փուլում իրարամերժ կարծիքներ կհնչեն, բայց, այնուամենայնիվ, հստակ է մի բան. գործադիրի ղեկավարը չի խուսափում սուր թեմաներին ուղիղ պատասխաններ տալուց:

 

 

Արմեն Վարդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին