▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղետի գոտու վերականգնումը «ֆինիշին» է մոտենում

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սպիտակի երկրաշարժի հետևանքով առաջ եկած աղետի գոտու վերականգնման աշխատանքները դեռևս շարունակվում են: Գրեթե ամեն տարի որոշակի ծրագրեր են իրականացվում աղետու գոտու անօթևաններին բնակարաններով ապահովելու համար:

Աղետի գոտում բնակապահովման նախաձեռնություններին զուգահեռ՝ վերջին տարիներին իրականացվել են նաև դպրոցաշինական, առողջապահական և մշակութային հաստատությունների կառուցման ծրագրեր: Աղետի գոտու՝ մասնավորապես Գյումրիի անօթևանների խնդրի լուծումը գտնվում է կառավարության ուշադրության ներքո: Այդ մասին ԱԺ-ում իր ելույթում խոսել է նաև ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ կառավարությունը կշարունակի աղետի գոտու վերականգնման աշխատանքները, իսկ 2017 թվականին Գյումրիում ամբողջովին կավարտվի շինարարության ու բնակարանների բաշխման ծրագիրը։


Մանե Զաքարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին