▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի ենթարկված վարորդը ցուցմունք է տվել, որ ճանապարհները մաքրած չեն եղել, մանրամասներ

armtimes.com-ը գրում է. Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին վթարի ենթարկված «Մերսեդես-սպրինտեր» մեքենայի վարորդ Գագիկ Ստեփանյանը նախօրեին գործով որպես կասկածյալ է ներգրավվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից դեպի Երեւան ուսանողներ տեղափոխող Mercedes Benz Sprinter-ը բախվել էր «Օպել» մակնիշի մեքենայի, որի հետեւանքով մահացել է մեքենայում գտնվող 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը, տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 9 հոգի, այդ թվում՝ երկու վարորդները:

50-ամյա Գագիկ Ստեփանյանն արդեն որպես կասկածյալ հարցաքննվել է:

Գագիկ Ստեփանյանը, խոսելով վթարի պատճառների մասին, պատմել է, որ պատճառը եղանակն է եղել: Նա նշել է, որ մինչեւ Հրազդան ավտոճանապարհը նորմալ է եղել, ինքը վարել է 35 կմ/ժ արագությամբ եւ ավտոբուսում գտնվող ուսանողներին զգուշացրել, որ դանդաղ է վարում, հնարավոր է դասերից ուշանան: Հրազդանից հետո ճանպարհները մաքրված չի եղել, տեսանելիությունը ցածր, սկսել է ավտոբուսը սահել եւ չի կարողացել կառավարել ընթացքը, կողաշրջվել է եւ բախվել օպելին: Նույն տեղեկություններով, Գագիկ Ստեփանյանը բոլոր վիրավորներին համապատասխան մեքենաներով ուղարկել է հիվանդանոց, նոր միայն դրանից հետո նկատել, որ ինքը եւս վնասվածքներ ունի: Վթարված ավտոբուսը ձմեռային անվադողերով չի եղել, վարորդը հարցաքննվելիս նշել է, որ հենց այդ օրը Երեւան գալիս պետք է անվադողերը փոխեր:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին