▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարվա հարսանիք» Աբովյանում. ամուսնացել են ավտովթարի ենթարկված հակառակ կողմի վիրավորները

 

«Տարվա հարսանիք» Աբովյան քաղաքում. տարիներ առաջ ավտովթարի ենթարկված հակառակ կողմի վիրավորները  ամուսնացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Աբովյան քաղաքի Սուրբ Հովհհաննես եկեղեցում տեղի ունեցավ Շահենի և Լուսինեի հարսանեկան արարողությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փեսան ու հարսը իրար հետ ծանոթացել են 2012 թ.-ի դեկտեմբերին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ:

Երկուսի ավտոմեքենաներն էլ բախվել են միմյանց, որից հետո ապագա փեսան ու հարսը հայտնվել են հիվանդանոցներում:

Ի ուրախութուն մեզ, վնասվածքները լուրջ չեն եղել և բժիշկների շնորհիվ նրանք կարճ ժամանակում լքել են հիվանդանոցը և նրանց ծանոթությունը վերածվել է Ռոմեո և Ջուլիետի սիրո պատմության, բայց ոչ իտալական, այլ հայկական՝ «չաղ հարսանիքի»:   

 

Նյութը՝  սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին