▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ՊՆ-ն առաջնորդվում է «ջայլամային» քաղաքականությամբ

Զարմանալի էակներ են մեր արևելյան հարևանները...Իլհամ Ալիևի վարչակարգը բանակում կորուստները թաքցնելու համար օրենք էր ընդունել,ըստ որի բանակում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասին տեղեկությունները ԶԼՄ-ները պետք է իմանան ՄԻԱՅՆ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից...Որևէ այլ աղբյուրի հղում անելու և բանակին վերաբերող տեղեկություններ հրապարակելու դեպքում ԶԼՄ-ն տուգանվում է և նույնիսկ փակվում...Այսինքն,Իլհամ բռնապետն առաջնորդվում է "ջայլամային" քաղաքականությամբ՝գլուխը թաքցնում է ավազի մեջ ու կարևորն այն է,որ այս պարագայում ինքն իր բանակի կորուստները չտեսնի...Իսկ մյուսների տեսնելն արգելափակում է օրենքներով,իսկ եթե բացահայտվումել է,ապա նա դա չի տեսնում...
Այսօր առավոտյան Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց ազերիների կողմից Արցախի բանակի դեմ երկու դիվերսիոն գործողություն իրականացնելու մասին,որի արդյունքում դրանք կանխվել են,իսկ ազերի-թուրքերը կորուստներ կրելով նահանջել են...Արձագանքը Բաքվից չուշացավ.Զաքիր Հասանովի գերատեսչությունը հերքեց հայկական կողմի տարածաց տեղեկությունը և զոհեր ունենալու փաստը...Իլհամ Ալիևը կրկին սեփական ասկյարների դիկաները սառնարանում պահեստավորեց և սպասում էր հարմար պահի դրանք հանրությանը ներկայացնելու համար...Համոզված եմ,որ մի քանի օր հետո հայերի կողմից սպանված ասկյարները կներկայացվեին որպես դժբախտ պատահարի և հիվանդությունների հետևանքով մահացածներ...Սակայն,ինչպես ասում են,շաբաթն ուրբաթից շուտ եկավ...Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շատ արագ տարածվեց ասկյար Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլուի մահվան մասին լուրը...Ադրբեջանցի օգտատերերերի մեծ մասը կարծիք էր հայտնում,որ Յուսիֆը անհաջող դիվերսիայի զոհերից է...Կարելի է ասել,որ ադրբեջանցի օգտատերերը բացահայտեցին Ադրբեջանի ՊՆ-ի սուտը...Այս խայտառակ իրավիճակից դուրս գալու համար Զաքիր Հասանովի գերատեսչությունը ևս մեկ հայտարարությամբ հանդես եկավ և ավելի լավ բան չէր կարող հորինել,քան այն,որ Յուսիֆ Հաշիմովը զոհվել է ոչ մարտական պայմաններում...Ադրբեջանի ՊՆ-ն նաև հիշեցրել և ահաբեկել է ադրբեջանցիներին,որ սոցցացների միջոցով տեղեկություններ տարածելը օգտագործվում է թշնամու կողմից...Այս հայտարարությունով Ալիևի վարչակարգն ընդունում է այն փաստը,որ ԽԱԲՈՒՄ է սեփական հասարակությանը...Իսկ եթե այդ սուտը բացահայտվում է,ապա բացահայտողները պատժվում են...Պատժվողների մեջ կհայտնվեն նաև զոհված ասկյարների ընտանիքի անդամները,բարեկամները,հարազատներն,ընկերները և այլն,որոնք կհամարձակվեն խոսել այդ մասին...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին