▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրալիայում iPhone 7-ը մեքենայի հրդեհման պատճառ է դարձել

Ավստրալիայում Apple-ի նոր սմարթֆոնի՝ iPhone 7-ի, հրդեհման դեպք է գրանցվել։ Հեռախոսի տերը՝ սերֆինգի մարզիչ Մետ Ջոնսը, թողել է այն մեքենայում ու գնացել մարզումներ։ Վերդարձի ժամանակ նա ականատես է եղել, թե ինչպես է մեքենայից ծուխ դուրս գալիս։ Բացելով դուռը՝ նա տեսել է, որ վառվել է սրահի գրեթե կեսը։

Հարկ է նշել, որ սմարթֆոնի ցանկացած լիթիումա-իոնային մարտկոց կարող է պայթել, եթե վնասված է կամ տաքացած։ Սակայն այս այֆոնի տերը նշել է, որ գնելու պահից ինքը այլ լիցքավորման սարքեր չի օգտագործել ու չի գցել հեռախոսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին