▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց: Հյուսիսային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (37 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին