▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեյդար Ալիևը պատրաստ է եղել ճանաչել Արցախի անկախությունը

baltnews.lv-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախկին առաջին փոխարտգործնախարար, Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը բացահայտել է 2000 թ-ին Արցախի հարցի շուրջ բանակցությունների մի քանի ուշագրավ մանրամասներ...Վերհիշելով ապրիլին տեղի ունեցած Քի Ուեսթյան բանակցությունները՝ Տրուբնիկովն ասել է."Ղարաբաղի պարագայում մենք դրական իրավիճակում էինք...Հանգուցյալ Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը, գումարած Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում...Մենք գտել էին բանաձևը. արժույթի միջազգային հիմնադրամի փողերով մենք ապահովում էին միջանցքը Ադրբեջանից դեպի հարավ և Հայաստանից մինչև Ստեփանակերտ...Բայց Հեյդար Ալիևին...Նա սկզբից ոչ մեկի հետ չէր կիսվում,բայց երբ պատմեց իր մերձավորներին,նրանք ընդդիմացան ասելով."Ինչպե՞ս...Մենք պետք է մեր տարածքներից տանք...""Վ.Տրուբնիկովը նաև նշել է,որ նախատեսվում էր Արցախյան հակամարտության տարածաշրջան մտցնել խաղաղապահ ուժեր,որոնք ներկայացնելու էին ԱՊՀ երկրները... 
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրենի,ՌԴ հերոսի,ՌԴ բանակի գեներալի և ՌԴ ԱԳՆ-ում բավական բարձր պաշտոններ զբաղեցրած Վ.Տրուբնիկովի այս հայտարարությունը սկանդալ կարող է առաջացնել Բաքվում,քանի որ Հեյդար Ալիևի որդին՝Իլհամ Ալիևը,որը Ադրբեջանի ներկայիս նախագահն է,չի ընդունում այն,որ իր հայրը ժամանակին համաձայնվել է գնալ փոխզիջման և Արցախին տալ անկախություն...Տրուբնիկովի նշած միջանցքները հավանաբար Ադրբեջան-Նախիջևան և Գորիս-Բերձոր (Լաչին)-Ստեփանակերտ միջանցքներն են... 
Տրուբնիկովը նաև բացահայտում է,որ հենց Հեյդար Ալիևի պատճառով են ձախողվել Քի Ուեսթյան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը,քանի որ վերջինիս շրջապատը ակնհայտորեն Հեյդար բաբային մեղադրել է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ՝հողերը հանձնելու մեջ... 
Համոզված եմ,որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ պատասխանով հանդես կգա և կմեղադրի Տրուբնիկովին ստախոսության մեջ... Սակայն դա այդքան էլ էական չէ...
Հ.Գ.ի դեպ,ըստ Վ.Տրուբնիկովի,Քի Ուեսթում(ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) բանակցությունների ակտիվ մասնակից է եղել նաև Արցախի Հանրապետությունը....

 

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին