▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հառիճ գյուղում թաղմանը հաջորդել է դանակահարությունը

Lurer.com-ը գրում է. Շիրակի մարզի Հառիճ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 24–ին, դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը, վիճաբանության մասնակիցները երկուսն էլ Հառիճ համայնքի բնակիչներ են:

Գյուղապետի խոսքով՝ դեպքի նախորդ օրը գյուղում թաղում է եղել, որի ժամանակ համագյուղացիների միջև ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որն էլ հաջորդ օրն ավարտվել է դանակահարությամբ: 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ինքը հիմա «Գյումրի» բժշկական կենտրոնում է: 62-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել դեմքի և որովայնի շրջանում: 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին