▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ օլիգարխներից շատերը ոչ մի կապ չունեն մեր կուսակցության հետ. ՀՀԿ-ական պատգամավոր

168.am-ը գրում է. «Վարչապետը շատ ճիշտ է ասել, եթե այդ ճշմարտությունը պահպանվի: Պետք է մենաշնորհներին վերջ տրվի, պետք է թույլ տրվի, որպեսզի նրանք, ովքեր ինչ-որ բան են ուզում ներկրել կամ արտահանել, առանց խոչընդոտների այդ գործընթացներն իրականացնեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ այսուհետ ցանկացածը կարող է ներկրումներ իրականացնել:

Ըստ նրա` Հայաստանի 25 տարվա պետականության ընթացում շատ բաներ են եղել, շատ բաներ են փոխվել, որ կամաց-կամաց հասել ենք այս հանգրվանին, և սրանից հետո էլ այդ փոփոխությունները կլինեն: Պատգամավորը հիշեցրեց հայտնի ֆիլմից թևավոր դարձած խոսքը` «Մոսկվան մի օրում չի կառուցվել»: Համլետ  Հարությունյանի խոսքով` այդ բացթողումները ոչ մեկը չի ժխտում, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգ կա՝ ոչ մեկը չի ժխտում, որ մենաշնորհներ կան, և վարչապետն իր պատասխանով հաստատեց՝ կա մենաշնորհային ինչ-որ համակարգ, որը պետք է վերացնել:

Հարցին, թե նույն ՀՀԿ-ականնե՞րը չեն օլիգարխիկ համակարգի մասնակից, Հ. Հարությունյանը պատասխանեց.

«Դուք պրովոկացիոն հարց եք տալիս: Ես չգիտեմ, այդ օլիգարխներից շատերը ոչ մի կապ չունեն մեր կուսակցության հետ: Ես` որպես անհատ անձնավորություն, ՀՀԿ անդամ, կատեգորիկ դեմ եմ բոլոր անարդարություններին, անձամբ ինքս թույլ չեմ տվել որևէ օրինազանցություն և դատապարտում եմ նույն օլիգարխներին` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, որովհետև դա առաջին հերթին՝ վնասում է ինձ և իմ նմաններին»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին