▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Մարգարյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Սամվել Մարգարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Սամվել Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարգարյանը հրաժարվել է փոխնախարարների համար նախատեսված ընդունարանով աշխատասենյակից, գործավարուհուց, տեղափոխվել է մեկ այլ՝ սովորական աշխատասենյակ, գործի է գալիս հեծանիվով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին