▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր անջատվել է Գյումրու անալոգային հեռուստաեթերը

Շիրակի մարզում անալոգային հեռուստատեսային հեռարձակման տեխնիկական միջոցների անջատումը նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: Մինչ օրս դադարեցվել են մարզի տարբեր տարածաշրջանների անալոգային հեռուստատեսային հեռարձակումները:

Այսօրվանից արդեն անջատվել է նաև Գյումրու անալոգային հեռուստաեթերը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի՝ «ՀՀՌՑ»-ի Շիրակի տարածաշրջանային բաժնի պետ Հարություն Կարանյանը, ներկա պահին որոշ տեխնիկական խնդիրների պատճառով չի անջատվել միայն մարզի Լուսաղբյուր համայնքի անալոգային հեռարձակումը:

Մեկ շաբաթվա ընթացքում առկա տեխնիկական խնդիրների լուծումից հետո անալոգային հեռուստահեռարձակումը կդադարեցվի նաև այս համայնքում:

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին