▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կարող է Կարեն Կարապետյանը Հերմինե Նաղդալյանի ականջից բռնել. Վահան Բադասյան

armtimes.com-ը գրում է. ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, նախկինում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ահազանգի շուրջ արձագանքները շարունակվում են:

Պարզվում է՝ Բադասյանին արձագանքել է նաեւ Մովսես Հակոբյանը: Ըստ մամուլի հրապարակման՝ Բադասյանն ու Հակոբյանը այս թեմայով հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Բադասյանն ասել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, ուղղակի իրեն վրդովեցրել է դպրոցներում «մայր ու աղջկա ինստիտուտի մասին» վարչապետի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Բադասյանը հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ:

Նախկին պատգամավորը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ էր արել պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքներ տանել հանրակրթական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:

Այսօր մեզ հետ զրույցում Բադասյանը հաստատեց Հակոբյանի հետ հեռախոսազրույցի մասին լուրը, սակայն նշեց.

«Մենք մարտական ընկերներ ենք, հաճախակի ենք զրուցում իրար հետ բանակում առկա խնդիրների վերաբերյալ: Մեր կապը չի խզվում»:

Բադասյանի հետ զրուցեցինք նաեւ նոր վարչապետից, Պաշտպանության նախարարից ունեցած սպասելիքների մասին:

- Պարոն Բադասյան, ձեր ահազանգին արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ «Սիփան» ընկերությունը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Նա ասել է, որ այդ ընկերությունը մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին:

- Ես ասել եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է: Ասում են կապ չունի Մովսես Հակոբյանը, բայց «Սիփան» ընկերության տնօրենը նրա եղբայրն է: Կապ ունի՞, թե ոչ:

- Էլ ո՞ր ընկերություններն են հաց մատակարարում բանակին:

- Մյուսը «Ավանգարդ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը գնդապետի աստիճան ունեցող, բայց իրականում դասալիք Գաստիկն է: Հաց է մատակարարում նաեւ Արցախի բանակի շտաբի պետի սեփական ձեռնարկությունը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի  եղբոր ընկերությունը: Այսինքն գեներալիտետին պատկանող ընկերություններն են զբաղվում հացի արտադությամբ: Սրանք կարո՞ղ են պատահականություն լինել, կարող են, բայց մի քիչ շատ է պատահականությունը: Երկրորդ. իրենք մրցույթը շահել եմ մեկ կիլոգրամ ցորենը 173 դրամով: Շուկայում ցորենի գինը 90 դրամ է, իրենք ցորեն են գնում, 1 կիլոգրամից 750 գրամ ալյուր ստանում, 250 կիլոգրամ թեփը տալիս ալրաղացին՝ իր ծախսերը հոգալու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին