▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հետ խի՞ պտի էդ սպանությունը կապվի. Սամվել Ալեքսանյանը՝ «Ձկնկուլի» սպանության մասին

«Իմ հետ խի՞ պտի էդ սպանությունը կապվի». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ հերքելով տեղեկությունները, թե ինքն առնչություն ունի Մոսկվայում իր նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլի» սպանության հետ՝ պնդեոլով, որ Արմեն Իսրայելյան անունով գործընկեր չի ունեցել:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այդ սպանության թելերը բերում են ՀՀ Ազգային ժողով՝ հաշվի առնելով այն, որ «Ձկնկուլը» եղել է Ալեքսանյանի նախկին գործընկերը ու նրա հետ խնդիրներ է ունեցել, Ալեքսանյանն ասաց. «Նիկոլը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի։ Ես գործըկներներ չեմ ունեցել: Այ ցավդ տանեմ, ես հավես չունեմ»

Հիշեցնենք, որ սպանված Արմեն Իսրայելյանը՝ «Ձկնկուլ», ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանն առևանգել է իրեն, խլել բիզնեսները և եթե իր հետ մի բան պատահի, մեղավորը Ալեքսանյանն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին