▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց գցում եք դեպրեսիոն վիճակի մեջ. Գագիկ Սուրենյանը պարզաբանում է

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի որոշ կայքեր, մի հատ քնձռոտ ռուսական կայք եք գտել ու սաղ համացանցը լցրել «այս տարվա ձմեռը կլինի վերջին 100 տարվա ամենա ցուրտը» ու մարդկանց գցում եք դեպրեսիոն վիճակի մեջ:

Ժողովուրդ ջան, այդ նյութը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հետ կապ չունի, մենք նման բան չենք հայտարարել:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանում սպասվող ձմեռը վերջին հարյուրամյակի ամենացուրտ ձմեռն է լինելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին