▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դինքի սպանության գործով մեղադրյալը ոստիկանապետ է նշանակվել

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ Էնգին Դինչը նոր պաշտոն է ստացել: Թուրքական «Muhbirhaber» լրտավական կայքը հայտնում է, որ հետախուզության բաժնի նախկին պետ Դինչը նշանակվել է Էսկիշեհիրի ոստիկանապետ: Այս նշանակումը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում և բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ Դինքի սպանության գործով նրան 26 տարվա ազատազրկում էր սպառնում:

Դինքի սպանության գործի մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Դինչը, ճանաչելով հանդերձ սպանության կազմակերպիչներին, չի պաշտպանել Հրանտ Դինքին, որի կյանքին բացահայտ վտանգ էր սպառնում:

Նշանակում է, որ իր աշխատանքային պարտականության շրջանակներում չկանխելով սպանությունը նախապատրաստող հանցավոր խմբի գոծողությունները, հակառակ գործելով օրնեքով սահմանված իր պարտավորություններին, որը պահանջում էր պաշտպանել Դինքին, հանցանք է կատարել հետևյալ փաստարկներով՝ ծառայողական անփությությամբ նպաստել է միտումնավոր սպանությունը և չարաշահել է պաշտոնեական դիրքը:

Նրա նկատմամբ 26 տարվա ազատազրկում էր պահանջվել: Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Դինքի սպանությունից անմիջապես հետո Դինչը նշանակվել էր հետախուզության բաժնի պետ էր, իսկ այժմ ստացել է Էսքիշեհիրի ոստիկանապետի պաշտոնը:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին