▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես կընտրվի նոր պատրիարք...Կարևոր որոշում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանում

Հոկտեմբերի 26-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի դահլիճում տեղի ունեցավ Պատրիարքության Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովը։ Ժողովի օրակարգում Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական պատճառով Աթոռում ստեղծված կացությունն էր։

Քննարկումների արդյունքում որոշվեց հանգստյան կոչված նկատել Մեսրոպ Պատրիարքին և դիմել պատկան մարմիններին արտոնություն ստանալու կազմակերպելու պատրիարքական ընտրությունները։

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին մի քանի քայլեր դժգոհության առիթ էին բարձրացրել ոչ միայն հավատացյալների ու եկեղեցական շրջանակներում, այլև հասարակության տարբեր շերտերի մոտ:

14720523_653716214788265_5435193501576532583_n

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին