▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ «Պոբեդա»-ով Գյումրիի օդանավակայանը «պոբեդա»-ի չի հասնի

Վերջապես ուրախալի լուր իմացանք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից...Ռուսական "Պոբեդա" ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու "Շիրակ" օդանավակայանից դեպի Մոսկվայի "Վնուկովո" օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել...Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից...Շատ լավ է,որ ինն ամիս պարապուրդից հետո Գյումրու օդանավակայանը վերագործարկվելու է...
Վերջապես մեր "գլամուրային" և շատ հարուստ պաշտոնյաները,որոնց ներկայացուցիչները մինչև վերջերս "պրիմիտիվ գողություն" անելով արտերկիր էին մեկնում հիմնականում բիզնես դասով հասկացան,որ ՀՀ-ի նման աղքատ երկրում բացի "սովորական" ավիաընկերություններից մեծ անհրաժեշտություն կար նաև բյուջետային ավիաընկերությունների առկայությանը...Մերոնք ամեն ինչ արեցին,որ Գյումրու օդանավակայանը փակեն...Այդ նույն ժամանակահատվածում վրացիները ամեն ինչ անում էին,որ վերաբացեին և՛ վերաբացեցին Քութաիսիի օդանավակայանը,որտեղ հիմանակնում աշխատում են բյուջետային ավիաընկերությունները՝Pegasus Airlines-ը,Wizz Air-ը,Wizz Air Ukraine Llc-ը,որոնք վրացական այդ քաղաքը կապում են բավական մեծ քանակությամբ եվրոպական քաղաքների հետ...Իսկ ավիատոմսերն այդ ընկերությունների արժեն "կոպեկներ"...Բյուջետային ավիաընկերությունները բավական ճոխ ներկայացված են նաև Թբիլիսիի օդանավակայանում,որի եվրոպական ուղղության թռիչքները ավելի էժան են,քան երևանյան օդանավակայանինը և շատ են "սիրված" մեր հայրենակիցների կողմից...Գրեթե ամեն օր իմ ծանոթներից կամ ընկերներից իմանում եմ,որ որևէ մեկը գնացել է Վրաստան,որ այնտեղից մեկնի եվրոպական երկրներ կամ Իսրայել...Նույնիսկ Թուրքիա մեկնող իմ ծանոթները և ընկերները գերադասում են Ստամբուլ հասնել Թբիլիսիից...
Միայն այն,որ բավական մեծ քանակությամբ Հայաստան ժամանող պատվիրակություններ գալիս են Թբիլիսի և նոր այնտեղից միկրոավտոբուսներով կամ մեքենաներով գալիս են Երևան՝խայտառակություն է...
Մի այլ խնդիր է ուղղությունները...Մենք այդ հարցում ևս զիջում ենք և՛Թբիլիսիին,և՛Բաքվին...www.flightradar24 կայքն ուսումնասիրելիս կարելի է մի տխուր փաստ արձանագրել...Երևանից ամենապահանջված,իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ԱՄԵՆԱՊԱՐՏԱԴՐՎԱԾ ուղղությունը՝Մոսկվան է..."Մոսկվաների" արանքում կարելի է մերթընդմերթ տեսնել Թեհրանը,Վիեննան,Կիևը և այլն...Սա մեր ավիաշուկայում ռուսաստանյան ավիաընկերությունների մենաշնորհային դիրքեր ունենալու հետևանքն է...
Այս ամենից հետո մեր ավիաշուկայի պատասխանատուները առանց ամոթի հայտարարում են,որ մեզ մոտ գներն ավելի էժան են,քան Վրաստանում և Ադրբեջանում...Սակայն մեր "մազոխիստ և շատ հարուստ" ավիաուղևորները գերադասում են մեկնել արտերկիր Թբիլիսիի և Քութաիսիի շատ "թանկ" ծառայություններ մատուցող օդանավակայաններից...
"Պոբեդա"-ի մուտքը Գյումրի հուսադրող է,բայց դա հաղթանակ չէ...Մեր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն,որ ռուսաստանյան ավիաընկերության կողքին Գյումրի բերեն նաև եվրոպական բյուջետային ավիաընկերությունների,որի արդյունքում կավելանան ուղղությունները դեպի եվրոպական քաղաքներ և հայաստանցի ավիաուղևորը էլ չեն գնա հարևան երկիրներ,օրինակ՝ Բարսելոնա կամ Մայնի Ֆրանկֆուրտ մեկնելու համար...Իսկ դրանք շատ են..Օրինակ՝ Air Berlin-ը,Blu-Express-ը,EasyJet Switzerland-ը,Freshline-ը,InterSky-ը,Volotea-ն,Wizz Air-ը և այլն...
Եթե իշխանությունները ցանկանան,Երևանը և Գյումրին կարելի է դարձնել նաև տարանցիկ ավիափոխադրումների կենտրոններ...Մեր "Զվարթնոց"-ի նման օդանավակայան տարածաշրջանում չկա...
Քանի որ ավիատոմսերը դեպի Մոսկվա էժանանալու են կարելի է 20 հազար դրամով գնալ Մոսկվա,հաց ուտել "McDonald's"-ում,քանի որ մեզ մոտ այդ աշխարհահռչակ արագ սննդի ցանցը ևս բացակայում է և հետ վերադառնալ Գյումրի...
Ժամանակին մեր ճանաչված շատ համաքաղաքացիներ առավոտյան թռել են Մոսկվա,հանդիպել են կարևոր մարդկանց հետ,հաց են կերել մոսկովյան հայտնի ռեստորաններում,իսկ երեկովան վերադարձել են Լենինական (Գյումրի)...
Հ.Գ.Ժամանակին Գյումրու օդանավակայանը տարածաշրջանային նշանակություն ուներ...Նրանից օգտվում էին,ոչ միայն շիրակցիները,այլև լոռեցիները և Ջավախքի մեր հազարավոր հայրենակիցներ...Գյումրին ուղիղ կապված էր Մոսկվայի,Լենինգրադի,Կրասնոդարի,Դոնի Ռոստովի,Սիմֆերոպոլի,Սոչիի և ԽՍՀՄ այլ քաղաքների հետ...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին