▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է արձակագիր Ռուբեն Հովսեփյանը

Կյանքի 77-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է անվանի հայ արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից: 

Ռուբեն Հովսեփյանը 1962-ին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1962-64-ին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենիայի Կարակումի անապատում: 1965-66-ին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-69-ին` «Գրական թերթի» շրջիկ թղթակիցը, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը: 1974-75-ին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-76-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1976-79-ին` «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում: 1980-81-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: 1981-82-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ և պոեզիա) խմբագրության վարիչ: 1982-ի հուլիսի 28-ից 1987-ը եղել է «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը: 1988-89-ին` ՀԳՄ քարտուղար: 1989-ից եղել է «Նորք» հանդեսի խմբագիր, 1988-ից` ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր:

Ռ. Հովսեփյանի սցենարով նկարահանվել է «Հնձան» («Հայֆիլմ», 1973), «Ամենատաք երկիրը» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1983), «Ապրիլ» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1985) կինոնկարները: Ռ. Հովսեփյանը սցենար է գրել Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա («Հայֆիլմ», 1985):

Ռուբեն Հովսեփյանն է հայալեզու ընթերցողին առաջինը 1979թ. ծանոթացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերին՝ իր հրաշալի թարգմանություններով. «Հարյուր տարվա մենություն», ապա նաև՝ «Նահապետի աշունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին