▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ստացվում` հայ դիվերսանտները միշտ գալիս ու գնում են, իսկ իրենցը` գալիս են ու մնում

 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանցիների աչքերին էլի հայ դիվերսանտ է երևում։ Չեն հասկանում, որ հայ դիվերսանտին տեսնողը էլ դրա մասին չի կարող պատմել։
Մեկը չի հարցնում սրանց. «թե ինչպես է ստացվում, որ հայ դիվերսանտները միշտ գալիս ու գնում են, իսկ իրենց դիվերսանտները գնում են հայերի մոտ ու մնում են»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին