▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտնչող տգիտություն կամ առողջ պետության գրավականը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր ամենօրյա հարաբերություններում զավեշտի կամ ողբերգության է վերածվել տգետ պաշտոնյաների առկայությունը: Ամեն քայլափոխի տրամադրությունդ ընկնում է կամ գաղջը խեղդում է,երբ դիմացիդ բութ չինովնիկը կովի աչքերը չռած վրադ տարրական հարցերը վերածում է անլուծելի գլուխկոտրուկի: Արդյունքում րոպեական լուծելի խնդիրը մի ամբողջ գործընթացի խոչընդոտի է վերածվում,և պարզվում է,որ այդ հասարակ հարցի լուծմամբ պետք է զբաղվի ոչ ավելի,ոչ պակաս `երկրի վարչապետը:Որպես ողջամիտ մարդ առաջին հերթին փորձում ես սխալը քո գործողություններում փնտրել,սակայն փաստերի վերլուծությունը մեզ լրիվ այլ տեղ է տանում: Լեգենդի է վերածվել մեր պատգամավորների մի մասի անգրագիտության մասին խոսակցությունները: Նման պատգամավորների կողմից ընտրված կառավարության անդամները չեն կարող լինել ինտելեկտուալներ,որովհետև նմանը զնմանին կգտանե: Ինչևէ,ապրիլին ԱԺ ընտրություններն են,և որպեսզի հերթական անգամ ժողովրդին չմեղադրենք վատ ընտրությու կատարելու մեջ, ձևակերպենք հուժկու պահանջ,որպեսզի ընտրական օրենսգրքում փոփոխություն արվի առ այն,որ պատգամավորության թեկնածու առաջադրվելու իրավունք ունենան միայն որոշակի մտավոր կարողություն ունեցող մարդիկ և նման թեստի մշակումը հանձնարարել լուրջ մասնագետների, այլապես ևս 5 տարի մեր կյանքը գեհենի կվերածենք: Գործող իշխանության մեջ բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ,որոնք 10-15 տարում,մի կերպ բուհ են ավարտել կամ 40 տարեկանում սկսել են սովորել մի անհայտ մասնավոր բուհ-ում: Նման ղեկավարների ընկալունակության մակարդակը բոլորիս պարզ է,և խեղճ ժողովրդի գլխին սրանք պատուհաս են դարձել: Հասարակության ակտիվ հատվածը պետք է օգնի ժողովրդին տգիտության դեմ պայքարում:
Խնդրում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը և առաջարկությունները այս կարևորագույն հարցի վերաբերյալ,այլապես լուրջ պետություն ունենալու հպարտությունը կկորցնենք ընդմիշտ:

Սերգեյ Բագրատյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին