▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվճար ուսումը տվել է ցանկալի արդյունք ու անակնկալի բերել շատերին

ՀՀ ԿԳՆ-ն, Հայաստանի երաժշտական ընկերությունն առաջին անգամ կազմակերպել են ազգային նվագարանների նվագախմբերի համահայկական փառատոն-մրցույթ, որի նպատակը ազգային նվագարանների անսամբլների կատարողական վարպետության բարձրացումն է, մշակութային կապերի ամրապնդումն ու ժանրերի ժողովրդայնացումը: Մրցույթն անց է կացվում տարիքային 2 խմբում՝ մինչև 18 և դրանից բարձր:

«2006 թվականին Կառավարությունը ծրագիր ներկայացրեց ԱԺ-ին, որն էլ հաստատեց՝ բոլոր երաժշտական դպրոցներում ազգային նվագարաններ ուսուցանելը  դիմորդի համար անվճար է լինելու: Այսօր արդեն ստացել ենք ցանկալի արդյունք: Բոլոր մարզերում կան ազգային նվագարանների նվագախմբեր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը:

Կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանն էլ նկատեց.

«Սկզբում մի քիչ վախ ունեինք, բայց հետո անակնկալի եկանք: Մասնակիցները շատ պատրաստված էին»:

Կազմակերպիչների հաղորդմամբ՝ փառատոնին չեն մասնակցել միայն Սյունիքն ու Վայքը: Սյունիքի պատճառաբանությունն այն է եղել, որ նվագախումբը պահանջված 12 հոգուց քիչ է: 

Նրանց փոխանցմամբ՝ վերականգնվել են նաև գործիքներ, որոնք մոռացության էին մատնվել.խոսքը փոքր քնարի մասին է:

Նշենք, որ փառատոնը սկսվել է հոկտեմբերի 1-ից, կավարտվի հոկտեմբերի 31-ին: Գալա համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, մուտքն ազատ է:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին