▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստանիսլավսկու թատրոնի տնօրենը մանրամասներ է ներկայացրել աշխատակցի մահվան վերաբերյալ

Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել և բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ.-ին ծնված Աստղիկ Մուշեղյանը: 

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Միրիչի Դավթյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Շեքսպիրյան փառատոնի եզրափակիչ ներկայացումից հետո: «Աշխատակիցները հավաքել են բեմը եւ գնացել: Աստղիկ Մուշեղյանն ինչ­ինչ պատճառներով բարձրացել է վերեւ` կախովի բարձրախոսներն իջեցնելու համար եւ վայր ընկել: Պահակասենյակում միայն բարձր ձայն են լսել: Մեզ մոտ խստիվ արգելված է այդ գործողությունը կատարել գիշերվա ժամերին»,­ասաց նա: Դավթյանի խոսքով` շրջանառվում է նաև վարկած, ըստ որի` կնոջ մոտ կարող էր ինֆարկտի, ինսուլտի վիճակ լինել, բայց դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին