▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցարար «չեմպիոնը» 1 կգ քարը 150 մետրից նետել է ոստիկանների վրա. տուժել է 46 ոստիկան

armtimes.com-ը գրում է. ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց:

4 ամբաստանյալների մասով գործի վարույթը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից մոտ մեկ ամիս առաջ ընդատության կարգով փոխանցվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Մեսրոպ Մակյանին:  

Գործով ամբաստանյալներ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը մեղադրվում են հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց վրա քար, շիշ նետելու եւ ոստիկանական վահանին հարվածելու մեջ:  

Այսօր տուժող ոստիկանների մուտքը դատական նիստերի դահլիճ չէր դադարում. նրանց թիվը հասնում էր 46-ի: Դատական նիստերի քարտուղարուհուց 10 րոպե պահանջվեց ներկա-բացակա անելու համար: Իսկ վկաներից մի տարեց տղամարդ էլ կարգադրիչներին դժգոհում էր, թե ինչու են իրեն վկա ներգրավել գործով, ինքը ոչ մի բան ո՛չ տեսել է, ո՛չ լսել:

Դատական նիստին չէին ներկայացել չորս ամբաստանյալների պաշտպանները: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարության միակ մասնակից մեղադրող դատախազին տեղեկացրեց, որ պաշտպաններից դատարանը գրություն է ստացել, որում նշված է, որ մեկ այլ գործով ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ չեն կարող ներկա գտնվել դատական նսիտին: Մինչ դատավորը կհայտարարեր նիստը հետաձգելու մասին, գործով երկու ամբաստանյալները դատավորից խնդրեցին տեսակցություն տրամադրել իրենց հարազատների հետ: Դատավորն ասաց, որ այդ հարցին կանդրադառնան հաջորդ դատական նիստին, երբ ներկա կլինեն նաեւ պաշտպանները: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին