▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է բորտուղեկցորդուհուն կողոպտած 22-ամյա հայ երիտասարդ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է քաղաքի կենտրոնում բորտուղեկցորդուհուն և նրա ընկերուհուն կողոպտած տղամարդը, 360 հեռուստաալիքին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Հանցագործությունը կատարվել էր հոկտեմբերի սկբին։ «Պոլյոտ» ավիաընկերության բորտուղեկցորդուհուն եւ նրա ընկերուհուն կողոպտել էին գիշերային ակումբից տուն վերադառնալիս։ Տուն գնալիս նրանք կանգնեցրել էին մի մեքենա, որում երկու կովկասցիներ էին եղել։

Հեռուստաալիքի տեղեկություններով` ուղևորության վերջում, երբ կանայք սկսել են վճարել, դիմացի նստատեղին գտնվող տղամարդը հանել է դանակն ու նրանցից դրամապանակ, ոսկյա շղթա և iPhone վերցրել: Դրամապանակում եղել է մի քանի բանկային քարտ ու տարբեր արժույթներով գումար: Ընդհանուր վնասը կազմել է 383 հազար ռուբլի:

«Ձերբակալությունն իրականացվել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 08:30-ին: Հանցագործը Հայաստանից 22-ամյա տղամարդ է»,- պատմել է հեռուստաալիքի զրուցակիցը:

Նշվում է, որ կողոպուտի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին