▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի խանութպաններ, տեսախցիկներով հետևեք հաճախորդներին ու մեր հոգիները մի հանեք...

ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Չգիտեմ՝ ձեզ հե՞տ էլ է նույնը պատահում, թե՞ ոչ: Խանութ ես մտնում՝ հագուստի, զարդարանքների, ոչ թանկարժեք, միջին թանկության, մտնելուն պես խանութում կազմ ու պատրաստ 4-5 վաճառողներ նախ բարևում են, պիտի բոլորին պատասխանես, անկախ նրանից, թե ի՞նչ մտքերով ես տարված: Հետո կես քայլ առաջանում ես, չորս վաճառողներից երկուսը ետևիցդ կրնկակոխ գալիս են, փորձում ես մյուս կողմով շարժվել, մյուս երկուսն են հետևում քեզ: Հայտնվում ես ամենաիսկական շուրջկալում: Մի հագուստի ես ձեռք տալիս, դեռ տեղը չդրած՝ վերցնում-ծալում են, այնպես, որ երկրորդին արդեն չես ուզուոմ ձեռք տալ: 
Զղջում ես, որ ներս ես մտել: Վերջերս արտերկրից բարեկամներ ունեինք, ցանկացան մեր առևտրի կենտրոնները տեսնել, ուղեկցեցի: Այս խեղճ մարդիկ, որոնք ԱՄՆ-ի բրենդային թանկ խանութներից են գնումներ կատարում, նյարդայանությունից տեղները չէին գտնում: ՛՛Է, ինչու՞ այդչափ կհետևին մեզի՛՛,-հարցնում էին: Չգիտես՝ ինչ պատասխանես: Ես եվրոպական այդքան երկրներում եմ եղել, չեմ տեսել, որ մարդու հոգին այսքան հանեն խանութ մտնելիս: Ինչ կլինի՝ ձեր աշխատողներին ասեք՝ ինձ տեսնեիս երեք մետրից մոտ չգան: Գումար ծախսեք մի քիչ, տեսախցիկներ դրեք, աշխատող պահեք և տեսախցիկներով հետևեք հաճախորդներին ու մեր հոգիները մի հանեք:

 

Նարինե Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին