▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ավանդույթները մոռացել են.Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թիվն աճել է

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է:

«Մեր տարածաշրջանում դեպքերը գնալով աճում են: Վերջին 5-7 տարիների ընթացքում 57 տոկոս աճ է գրանցվել: 2 միլիոնի սահմանն անցանք և կեսից ավելին գրանցվել է Ռուսաստանում: Հայաստանում նույնպես աճ է գրանցվել հատկապես վերջին 3-4 տարիների ընթացքում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի հայաստանյան համակարգող Լենա Նանուշյանը:

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ-ում ապրում է 3600 ՄԻԱՎ վարակակիր.

«ՄԻԱՎ-ով ապրող ամեն 2-րդ անձ տեղյակ չէ իր վիճակի մասին, բուժում չի ստանում, զարգանում է ՁԻԱՀ»,-նշեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի հայաստանյան համակարգողը:

ԱՀԹ Նուբարաշենի Սրբոց Նահատակած եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ Ցերեկային կենտրոնի առաջին համակարգող Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ շարունակելով վերջինին՝ նկատեց.

«1988-2016թթ. հոկտեմբերը ՀՀ-ում արձանագրվել է 2480 դեպք: 768  հոգի  կանայք են, տղամարդիկ՝ 1714, երեխաները՝ 48: Վարակակիրների տարիքը 25-39-ն է: Բնականաբար, գրանցվել են նաևև մահացության դեպքեր՝ մոտ 551 հոգի: Ամենաշատ վարակակիրները Երևանում և Շիրակի մարզում են»:

Տեր Շմավոնը տեղեկացրեց, որ այս հիվանդների համար գործում է ցերեկային կենտրոն, զբաղվում է նրանց հոգևոր կրթությամբ, տրվում է հոգեբանական խորհրդատվություն: Կենտրոն  այցելում է 360 ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր: Վայրը գաղտնի է:

«Մեկ դեպք եմ հիշում: Վարակակիր կանանցից մեկն ասաց, թե ինքն Աստծո իմաստնությունն այստեղ է տեսնում:  Հարցրեցի, թե ինչո՞ւ, պատասխանեց. «Եթե ամուսնուցս չվարակվեի, Ատծուն երբևիցե չէի ճանաչի»,-պատմեց քահանան:

Տեր Շմավոնը ցավ է հայտնում՝ այն վիճակն է, որ ավանդույթները, ամեն ինչ մոռացել են.

«Սա արդեն նրանց համար խոչընդոտ չէ և դա «շնորհիվ» բաց ու սխալ տեղեկատվության: Հայկական ընտանիքի մոդելն էլ չկա»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին