▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելի պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է ավելի կոշտ վարվել Թուրքիայի հետ

Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների և արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել ավելի կոշտացնել Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը: Ըստ թուրքական «Sabah» պարբերականի` այդ մասին հայտնել են եվրոպացի դիվանագետները` իսրայելական «Haaretz»-ի հետ զրույցում:

Նրանք չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն: Ըստ վերջիններիս` Լիբերմանը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների մասին, ասել է.

«Ինչո՞ւ եք լռում: Էրդողանի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տարբերակներ ունեք»: Նա նաև շեշտել է, որ Գերմանիան, ինչպես նաև ԵՄ-ի երկրները Թուրքիայի նախագահի և կառավարության դեմ պետք է վարվեն այնպես, ինչպես Թուրքիայի նկատմամբ վարվեց Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:

Թուրքական աղբյուրը, կրկին հղում անելով վերոնշյալ իսրայելական թերթին, տեղեկացնում է, որ նախորդ շաբաթ Իսրայելի բանակի հետախուզության ղեկավար գեներալ-մայոր Հերցլ Հալեվին մասնակցել է մամուլի համար դռնփփակ մի ժողովի, որի ժամանակ նշել է. «Առաջիկա 5 կամ 10 տարվա ընթացքում Թուրքիայում Աթաթուրքի ժառանգությունը նշանակություն չի ունենալու: Այժմ Թուրքիայում կրոնական ծայրահեղականության գործընթաց ենք տեսնում»:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին