▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում կքանդեն հուշարձանը, որի վրա գրված է Մոնթե Մելքոնյանի անունը

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը որոշել է քանդել նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ կանգնեցված հուշարձանը, որի վրա գրված են Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների անունները:

Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ ապամոնտաժման որոշումը կայացվել է նույն թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքի քննադատական հոդվածից հետո: Նշենք, որ հոդվածում ներկայացվել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը հուշակոթողի առկայության փաստին:

Էրդինչի պնդմամբ՝ Թուրքիան ներսից թուլացնում են, և դրան մասնակցում է նաև հայկական սփյուռքը: «Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:

Նշենք, որ հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները: «Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրվաշ է հուշարձանի վրա:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին