▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարժվեք իրար, տղերք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրապետական կուսակցության համագումարից արդեն անցել է 5 օր, բայց երկրիս քաղաքական, փորձագիտական և լրատվական դաշտերը դեռ քննարկում, ծանր ու թեթև անում, քննադատում, տողատակեր փնտրում, վերլուծում ու կանխատեսում են:

Իհարկե, հասկանալի է երկրի թիվ մեկ քաղաքական ուժի համագումարի հանդեպ նման ուշադրությունը:

Բայց ուրիշ հարց եմ ուզում տալ: Իսկ ինչո՞ւ ոչ մի այլընտրանքային քաղաքական օրակարգ չկա, ինչո՞ւ ոչ մի այլ տեսլական երկրի զարգացման մասին չի առաջարկվում, ինչո՞ւ է ողջ դաշտը կրկին մնացել մեր հույսին: Մեր արածի և չարածի, մեր ասածի և լսածի, մեր ծրագրի և բանաձևի, անգամ մեր պատվիրակների հագ ու կապի հույսին:

Շարժվեք իրար, տղերք, ընտրությունները մոտենում են: Տվեք մեր հասարակությանը ընտրության հնարավորություն, զարգացման այլ տեսլականներ, այլ երազանքներ, այլ մոդելներ, որպեսզի բոլորս միասին գնանք առաջ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին