▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մթերքներ, որոնց օգնությամբ կարելի է մաքրել լյարդը

Լյարդը մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է, և հենց լյարդի ճիշտ ֆունկցիայից է կախված մարդու առողջությունը: Լյարդի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ թույները, որոնք օրգանիզմ են ներթափանցում սննդի, օդի և մաշկի միջոցով: Հեպատիտի դեմ միջազգային ֆոնդի տվյալներով՝ լյարդը մեր օգտագործած սննդարար տարրերը վերածում է էներգիայի և մկանային զանգվածի, ինչպես նաև օգնում է վիտամինների յուրացմանն ու կարգավորում է ճարպերի կուտակումը: Սրանից ելնելով՝ լյարդի ճիշտ աշխատանքն օգնում է մեզ առողջ մնալ:

Գոյություն ունեն տարբեր գործոններ, որոնք կարող են ազդել լյարդի ճիշտ ֆունկցիայի վրա, օրինակ՝ ալկոհոլի չարաշահումը, թմրամիջոցները և այլն: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան:

Սխտոր

Սխտորը հարուստ է ալիցենով և սելենով, այս տարրերը հրաշալի են լյարդը մաքրելու համար: Բացի այս, սխտորն ակտիվացնում է այն էնզիմները, որոնք օգնում են դուրս բերել ավելորդ թույները և պաշտպանել օրգանիզմը լուրջ հիվանդություններից: Սա ամենաշատը խորհուրդ տրվող մթերքն է, դրա կանոնավոր օգտագործումը նաև օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը, լավացնել արյան շրջանառությունը և բարձրացնել օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաները:

Թուրինջ

Հավանաբար գիտեք, որ ցիտրուսային մրգերը հարուստ են վիտամին C-ով, որն իսկական բնական հակաօքսիդանտ է, պաշտպանում է լյարդն ու դրա հյուսվածքները:

Բազուկ

Օրգանիզմից դուրս է բերում ծանր մետաղներն ու այլ քիմիական տարրերը, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ առողջության վրա: Լյարդի համար հրաշալի միջոց է, որը կարող է դուրս բերել թույները և կարգավորել ճարպերի կուտակումները:

Ձիթայուղ

Բնական ձիթայուղը պաշտպանում է լյարդի հյուսվածքներն այնպես, ինչպես կտավատի սերմերը, քանի որ այն ստեղծում է լիպիդային շերտ, որը ներծծում է տոքսինները և դուրս բերում դրանք լյարդից: Դրանից բացի, ձիթայուղը կանխարգելում է լյարդի հիվանդությունները, իսկ դրա կանոնավոր օգտագործումը իջեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը:

Մեղր

2 թեյի գդալ մեղրը՝ ճաշից կես ժամ առաջ, օրը 2 անգամ:

Քրքում

Քրքումն ունի բազմաթիվ սննդարար հատկանիշներ: Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս համեմունքը պարունակում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են բորնեոլը, թուրմերոնը, էվգենոլը և կաֆեինաթթուն: Այս տարրերը բարձրացնում են լյարդի պաշտպանական ֆունկցիան, մաքրում այն տոքսիններից: Բացի այդ, քրքումի բաղադրության մեջ մտնող տարրերը լավացնում են մարսողական համակարգը:

Աղբյուրը` sovkusom.ru

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին