▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ողորմած մերս էլ ինձ հետ կապվի, միևնույնն է՝ խղճիս դեմ չեմ գնալու և ավելորդ ինֆորմացիա չեմ տալու. Արշակ Զաքարյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայեր ջան, խնդրում եմ անձնական նամակներով սահմանի դրությունից և մանավանդ վիրավորներից հարց մի տվեք և մի նեղացեք, որ չեմ պատասխանելու: Ում հետաքրքրում է, թե ամեն վայրկյան սահմանին ինչ է կատարվում, առնվազն պետք է սահմանին լինի, այն էլ միայն կարող է տիրապետել այդ պահին այդ հատվածի իրադրության մասին:

Աբսուրդ է, որ կարծում, եք ինչ-որ մեկը թեկուզ և պաշտոնական հայտարարությունները պետք է արվեն ամեն կես ժամը մեկ, չկա նման բան աշխարհի որևէ երկրում որևէ իրավիճակում նույնիսկ արտակարգ իրավիճակներում: Սիրելի ծնողներ, ում որդիները գտնվում են սահմանին, ձեր տղաները իրենց իսկ անվտանգությունից ելնելով ձեզ չեն զանգահարում, բազմիցս նշել ենք բջջային կապի օգտագործման վտանգների մասին և տղերքն էլ մեծամասամբ հասկացել են և ճիշտ հետվություններ են անում:

Հաշվի առեք նաև, որ վիրավորների առկայության դեպքում իրոք անհրաժեշտ չի անմիջապես հանրայնացնել ինֆորմացիան, դրանով մենք ոչ մի օգուտ չենք ստանում, վիրավորի հարազատներին ճիշտ ժամանակին հայտնում են, իսկ հանրությանը, բացի սեփական հետաքրքրությունը բավարարելուց, ոչ մի օգուտ բայց բազում վնասներ է դա տալիս, ամենաառաջինը հենց նույն ծնողները կիսատ-պռատ ու իրարամերժ տեղեկությունների պատճառով ավելորդ խուճապի մեջ են ընկնում՝ ամեն մայր իր հերթին մտածելով, որ իր որդին կարող է լինել տուժողը:

Կոնկրետ իմ դեպքում, ես ՊՆ կամ ՊԲ-ի կողմից արտոնված չեմ պաշտոնական տեղեկություն տալու,  իմ փորձն էլ ինձ ցույց է տվել, որ ճիշտը նման տեղեկատվության համար պաշտոնական հաղորդագրություններին հետևելն է: Պարզ է, որ ես հազարավոր զինվորականների և սպաների հետ շփում ունեմ, իմ գործիս բնույթից կախված, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա զանգել որևէ մեկին և հեռախոսով տեղեկություն իմանալ, դա առնվազն իմ կողմից կլինի ոչ պրոֆեսյոնալ մոտեցում և չեմ վախենա այս բառից՝ նաև դավաճանություն:

Եթե ես այդ պահին դիրքերում եմ, ապա կարող եմ թույլտվության դեպքում և ելնելով անհրաժեշտությունից ընդամենը հրապարակել, որ ամեն ինչ նորմալ է, կամ լարված է, կամ եթե կա խիստ անհրաժեշտություն, ապա իմ ադրբեջանցի ընթերցողների լայն զանգվածի համար տեղադրել իրենց զոհերի արդեն ճշտված քանակի մասին:

Եթե ես քաղաքում եմ, ապա ընդհանրապես իրավունք չունեմ խոսել իրավիճակի մասին որևէ դիրքապահի հետ, կարիքի դեպքում կմեկնեմ տեղում կճշտեմ: Եթե նույնիսկ «լսում» եմ ինչ-որ բան, ապա միևնույնն է՝ սխալ կլինի հայտնել մանավանդ, որ իրավիճակը կարող է փոխվել ամեն վայրկյան:

Պաշտոնական տեղեկությունները նույնպես կարիք ունեն 10 չափվելու մեկ կտրվելու, սա ավտովթար չի, որ տեղում հայտնես ու դրանից ոչինչ չփոխվի: Հաշվի առեք, որ մենք խոսում ենք անավարտ պատերազմի մեջ գտնվող երկրի սահմանների մասին և ցանկացած ինֆորմացիա տեղի ունեցոլ անմիջապես իրադարձությունների մասին` ճիշտ, թե սխալ, օգտագործվում է մեր դեմ:

Ես չեմ հավատում, որ հիմա զինվորական հոսպիտալի դիմաց մարդիկ, ովքեր ասենք թե իմացան այս կամ այն վիրավորի մասին վազելով գնացել և արյուն հանձնելու հերթ են կանգնել, և ոչ էլ կարծում եմ, որ այս պահին հազարավոր ֆեսյբուքյան մտահոգներ իրենց ստատուսները գրում են Արցախ մեկնելու ճանապարհից:

Այսինքն՝ հայեր ջան միայն մեր հետաքրքրությունը բավարարելու համար, մի երկու դիվիդենտ կամ լայք փախցնելու համար, կամ ուղղակի իմանալու և անհանգստանալու համար ինֆորմացիա տարածելը ՈՉՆՉՈՎ չի օգնում, այլ իրոք ՎՆԱՍՈՒՄ Է…

Հավատացեք, եթե կարիքը լինի, որ ազգովի մեկնենք կամ հոսպիտալներում հերտ կանգնենք (Աստված մի արասցե, իհարկե), ապա մենք անմիջապես կիմանանք առանց այս ավելորդ «հետաքրքրությունների և ասեկոսեների»:

Եթե ունենք վիրավորներ, ապա հավատացեք բժիշկներ մեր հրաշքներ են գործում առանց մեր միջամտության, որպես հաստատում միայն կարող եք ընդունել այն փաստը, որ հոսպիտալ հասած ոչ մի վիրավոր Ապրիլյան պատերազմի չմահացավ, այդ հրաշքների մասին կան տեսանյութեր, նայեք, տեսեք՝ ինչպես են ապրում և կազդուրվում մարդիկ, որ բոլոր օրենքներով պետք է մահածած լինեին, այսինքն «շուխուռ» անելով ոչնչով չենք օգնի:

Եթե չկան, կամ չի ասվում, ուրեմն՝ այդպես է պահանջում տվյալ իրավիճակը: Եթե ողորմած մերս էլ ինձ հետ կապնվի, ես միևնույնն է՝ իմ խղճի դեմ չեմ գնալու և ավելորդ ինֆորմացիա չեմ տալու… Այսքանը, ես էլ ոչ մի բառ ոչ նամակով ոչ էլ ստատուսով չեմ գրելու այս թեմայով մինչև հաջորդ պաշտոնական հաղորդագրուտյունը ՊՆ-ից կամ ՊԲ-ից, բացառությամբ, իհարկե, հակառակորդի զոհերի ինֆորմացիայից…»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին