▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 27-ամյա երիտասարդը ջարդել է կնոջ գործընկերոջ ծնոտը՝ ենթադրելով, թե նա համբուրվում է իր կնոջ հետ

1in.am-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ հաշտությամբ ավարտվեց Հայկ Ա.-ի գործի քննությունը:

27-ամյա Հայկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի՝ Տիգրան Ս.-ի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝  2016 թվականի հուլիսի 16-ին, ժամը  21-ի սահմաններում Հայկը գնացել է իր կնոջ աշխատավայրի՝ Ռուբինյանց փողոցում գործող առևտրի կենտրոնի մոտ, որ սպասի կնոջը, միասին տուն գնան:

Հանկարծ նա նկատել է, որ առևտրի կենտրոնի աշխատակից Տիգրան Ս.-ն համբուրվում է… իր կնոջ հետ:

Հայկի աչքերի առաջը սևացել է, նա մոտեցել ու առանց պարզաբանումների, խանդի հողի վրա ձեռքով մեկ հարված է հասցրել Տիգրանի ծնոտին՝ պատճառելով առողջության միջին ծանրության վնաս՝ տևական քայքայումով:

Ջախջախիչ հարվածից հետո է պարզվել, որ Տիգրանը համբուրվում էր ոչ թե Հայկի կնոջ, այլ իր ընկերուհու հետ, ով արտաքուստ նման էր Հայկի կնոջը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին