▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի ՊՆ-ն Լոնդոնից պահանջել է Սիրիայում «չխանգարել օգնելուն»

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ եթե Լոնդոնը ինքը հումանիտար օգնություն չի հասցնում Սիրիա, ուրեմն թող ուրիշներին չխանգարի օգնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Այսպիսով, Կոնաշենկովը մեկնաբանել է Սիրիայում իրավիճակի մասին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը, որում ասվում է, որ Ռուսաստանը իբրեւ խոչընդոտում է հումանիտար օգնության մատակարարումներին պաշարված Հալեպի բնակիչներին։

«Մեծ Բրիտանիան Սիրիայում պատերազմի այս բոլոր տարիներին ոչ մի գրամ ալյուր, ոչ մի հաբ ու ոչ մի ծածկոց չի ուղարկել խաղաղ բնակիչներին։ Եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրոք ուզում է արեւելյան շրջանների բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկել՝ դրա համար բոլոր պայմանները կան, ասացեք, որտե՞ղ է այդ օգնությունը մնացել։ Իսկ եթե Հալեպի համար ոչ մի բրիտանական հումանիտար օգնություն էլ չկա՝ մի՛ խանգարեք, որ ուրիշներն օգնեն»,-ասել է Կոնաշենկովը։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին