▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս ավելի քան 1000 մարզիկ է մասնակցել դոպինգային խարդախությունների

Ըստ վերջին մի զեկույցի, Ռուսաստանը ներկայացնող ավելի քան հազար մարզիկներ, որոնք մասնակցել են ամառային, ձմեռային Օլիմպիական ու պարալիմպիկ խաղերին, ներքաշված են եղել, կամ ինչ որ կերպ շահույթ ստացել դոպինգի կիրառման փաստերը կոծկելու միջոցով:

Լոնդոնում ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետաքննիչներից Ռիչարդ ՄաքԼարենը հրապարակել է պետության կողմից Ռուսաստանում հովանավորվող խաբեությունների մասին իր զեկույցը, որը մասնավորապես վերաբերում է 2Օ14 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերին:

“Մենք այժմ կարող ենք ոչ միայն հաստատնել նախորդ զեկույցի տվյալները, այլ նաեւ ներկայացնել ավելի հստակ պատկեր: Մենք ավելացրել ենք այն մարզիկների թիվը, որոնք ինչ որ կերպ առնչվել են խարդախություններին, որոնք սկսվել են 2Օ11 թվականից ու շարունակվել Սոչիի Օլիմպիական խաղերից հետո”, ասել է նա:

Վերջին այս զեկույցի տվյալները հաստատել են նախորդ զեկույցում գրանցված փաստերն ու ավելի մանրամասն տեղեկություններ տվել փաստերի առնչությամբ, եւ կոչ արել Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը արգելել Ռուսաստանի մասնակցությունը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական միջազգային կոմիտեն մերժել էր կոչը` թույլ տալով, որ սպորտի միջազգային ֆեդերացիաներն իրենք որոշեին, թե ռուս որ մարզիկները կարող են մասնակցել խաղերին:

ՄաքԼարենի զեկույցը շուտով կներկայացվի Օլիմպիական միջազգային կոմիտեին, որը նման մեղադրանքներն ուսումնասիրելու համար ունի երկու իրարից առանձին հանձնաժողովներ:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին