▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումն արդեն ընդունված միջոց է

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:  

Հետևելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ պարբերաբար տարածվող հաղորդագրություններին` համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում: Հերթական ապացույցը նույն այդ համակարգի կողմից այսօր տարածված ապատեղեկատվությունն է, ըստ որի` իբր թե հայկական կողմն օրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 43 անգամ՝ կիրառելով նաև 60մմ-ոց ականանետեր: Թե որտեղից է ադրբեջանական վայ քարոզիչների գլխում անընդհատ ծագում հենց 60մմ-ոց, այլ ոչ, ասենք՝ 82 կամ 120մմ-ոց ականանետերի, իսկ գուցե թե նաև հաուբիցների կիրառման միտքը, առնվազն անհասկանալի է... Բայց որ հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումն արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ, դա միանշանակ է: Ինչ վերաբերում է օրվա ընթացքում առաջնագծում տեղ գտած իրական զարգացումներին, կարող եք ծանոթանալ «nkrmil.am» կայք էջում:


Սենոր Հասրաթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին