▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղաբանն ասել է, թե ինչ է սպասվում Հայաստանին ու բնակիչներին

«2017թ.-ը իր թվական տվյալներով հավասար է 1-ի (2+1+0+7=10, 0-ն թողնում ենք), ինչն էլ նոր սկիզբ է, նոր գործունեություն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, բնական գիտությունների ակադեմիկոս, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը՝ հավելելով.

«Տարին 7-ով է ավարտվում, իսկ այն փոփոխություն է նշանակում և պետք է օգնել, որ դրանք կատարվեն՝ ծրագրին համապատասխան: Կամքի ոգին տանում է նոր բացահայտումների և նրանք, ովքեր կօգտվեն դրանից՝ շատ կշահեն: Ուղղակի պետք է իմանալ, թե ինչ է պահանջվում:

2017 թվականին Սատուրնը գտնվում է Աղեղնավորի մեջ.Սատուրնը խիստ, պահանջկոտ, մեծ կամքով մոլորակ է և նույնը պահանջում է մարդկությունից: Նրանք, ովքեր կարգ ու կանոն են պահպանում, աշխատասեր են, տարին լավ է լինելու, իսկ նրանք, ովքեր խուսափում են աշխատանքից, ամեն ինչ պատրաստի են ուզում, գնում են միայն իրենց բնազդներ հետևից, տարին դաժան է լինելու:

Հաջողության հասնելու համար 2017 թվականին համբերություն է պետք, որովհետև Սատուրնը դիտավորյալ ձգձգում է այն, մինչև մարդը հասունանա, հասկանա իր անելիքը: Քանի որ վարդագույն աքաղաղի տարի է, իսկ աքաղաղը աշխատասեր է, ապա նման մարդկանց հաջողություն է սպասվում: Դժվարություններ կլինեն նրանց համար, ովքեր Օձի, Վագրի և Շան տարում են ծնվել: Աշխատասիրության դեպքում տարին լավ կլինի Եզի, Ձիու, Այծի, Խոզի տարիներին ծնվածների համար»:

Տարին, աստղաբանի փոխանցմամբ, վատ, դաժան է լինելու հետևյալ երկրներում.

«Սաուդյան Արաբիա, Չիլի, Կուբա, Պորտուգալիա, Ալժիր, Հնդկաստան, Լեհաստան, Մեքսիկա, Հունաստան, Բուտան, Սալվադոր, Ֆինլանդիա, Ռումինիա, Շվեդիա:

Լավ վիճակ է լինելու ԱՄՆ-ում, Աբխազիայում, Սլովակիայում, Բուլաղարիայում»

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղցր տարի է սպասվում.

«Հայաստանը կառուցվել է այնպիսի տարում, երբ իշխել է Կշեռքը: Յուպիտերը 2017 թվականին կլինի Կշեռքի մեջ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի համար տարին քաղցր է լինելու: Մինչև 2023 թվականը մեզ վտանգ չի սպառնում, իսկ դրանից հետո աստիճանաբար անկում կգրանցվի»,-նշեց Էլյա Հովհաննիսյանը:

Աստղաբանն օգտվելով առիթից շատ քաղցր օգտագործողներին կոչ արեց խուսափել դրանից.

«Քաղցրը շիզոֆրենիայի առաջին պայմանն է: Հիվանդությունների մեծ մասն առաջանում է այն պատճառով, որ մարդը չի կարողանում շտկել թերությունները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծնունդներին, Էլյա Հովհաննիսյանը նկատեց.

«Դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ծնվող երեխաների հոգևոր վիճակը վտանգի տակ է, բացի 27-ին ծնվածներից: Շատ լավ երեխաներ կծնվեն մարտի 8-ին և 23-ին»

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին