▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թավրիզի բնակիչները դատապարտել են Նեթանյահուի Ադրբեջան այցը

ԻԻՀ ատրպատականյան նահանգները այս օրերին հեղեղված են հակաադրբեջանական քարոզով: Ուրբաթօրյա աղոթքների ժամանակ բարձրաստիճան հոգևորականները ԱՀ նախագահ Իլհամ Ալիևին հորդորում են հրաժարվել շիաների դեմ կիրառվող բռնություններից, նաև` չեղարկել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի` Բաքու նախատեսված այցը:

Հոգևորականների քարոզներին միանում են տեղի բնակիչները` հնչեցնելով «Մահ Իսրայելին» հայտնի լոզունգը: Ատրպատականյան հոգևորականների հակաադրբեջանական քարոզներն ամենևին էլ ինքնաբուխ չեն, այլ տեղի են ունենում ամենաբարձր մակարդակի պետական հրահանգով: Այդ քարոզին միացել է նաև ԻԻՀ ողջ ԶԼՄ դաշտը` տարածելով հակաադրբեջանական բնույթի հրապարակումներ և տեսանյութեր:

Այս հարցով ԻԻՀ պետական դիրքորոշման լավագույն ապացույցն է նկարում տեղ գտած մեծ պաստառը, որը երեկ ուրբաթօրյա աղոթքից հետո ԻԻՀ քաղաքացիները ծածանել են Թավրիզի կենտրոնական փողոցներում: Պաստառի վրա գրված է. «Մենք` Թավրիզի բնակիչներս, ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ սիոնիստական ռեժիմի ոճրագործ և մանկասպան վարչապետ Նեթանյահուի` մուսուլմանական երկիր հանդիսացող Ադրբեջանի Հանրաապետութուն այցը և Ադրբեջանի իշխանավորներից պահանջում ենք չեղարկել այդ այցը»:

Արտյոմ Տոնոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին