▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Прожекторперисхилтон»-ը մարտի 4-ին կվերադառնա եթեր

Արցախում քվեարկության են գնացել դհոլ-զուռնայով

Վարդան Օսկանյանի որդին ազատ է արձակվել

Ամոթ է, Անահիտ, ուղղակի ամոթ է, վերջ տուր թուրքական մոլուցքիդ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտել են տարեմուտին ադրբեջանական դիվերսիայի փորձը


2017-01-10 09:18:31

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ տարեմուտի՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ։ 

«Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան:

Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։ Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն պահպանել 2016 թվականին բարձր մակարդակով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին ՝ ներառյալ կարճ ժամանակում միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծմանը:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար։

Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»։




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.