▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 13-ին հին Նոր տարի մենք չենք նշել.սա ռուսական է.Ազգագրագետ

Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը  հին տոմարով նշվում է Նոր տարին: Ազգագրագետ Կարինե Բազեյանի խոսքով՝ հայերի կողմից սա նշելն ավելի շատ կապված է ռուսական մշակույթի հետ.

«Սա հայկական չէ: Հին Նոր տարին տոնելու ավանդույթը Ռուսաստանում սկսվել է 1918 թվականին՝ Գրիգորյան տոմարն ընդունելուց հետո: Բոլոր իրադարձություններն անգամ սկսեցին հաշվել հին և նոր տոմարներով: Հոկտեմբերյան հեղափոխությունն օրինակ՝ հոկտեմբերի 25-ին է եղել, բայց սկսեցին նշել նոյեմբերի 7-ին: Փաստորեն այս տոմարական տարբերությունները ռուսական մշակույթից անցան հայ իրականություն: Մենք հին տոմարով Նոր տարի հասկացություն չենք ունեցել: Փառք Աստծո, մինչ օրս մեր ծիսաշարը մաքուր են պահում սփյուռքահայերը: Մենք Ամանորը նշել ենք հունվարի 1-ին, Սուրբ Ծնունդն էլ՝ հունվարի 6-ին: Սրանից հետո գալիս են Սուրբ Սարգիսն ու Տյառնընդառաջը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետը՝ մանրամասնելով.

«Հուլյան տոմարով տարին 365 օր և 6 ժամ էր, այն դեպքում, երբ աստղաբաշխական տարին կազմում է 365 օր, 5 ժամ, 48 րոպե և 46 վայրկյան, այսինքն, 11 րոպե 14 վայրկյանի տարբերություն ուներ: Տարիների ընթացքում գումարվում և 10 օրվա տարբերություն է տալիս: Խախտվում է բոլոր տոների հաշվարկների ցանկը և դրա համար էլ ինչ-որ ձևով ավելացած 10 օրը շտկելու համար Հռոմի Գրիգոր XIII պապի 1582 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ՝ այս օրվան գումարվեց 10-ն ու միանգամից անցում կատարեցին հոկտեմբերի 15-ին: Եվ նոր տոմարը, որն ընդունվեց կաթոլիկ երկրների կողմից, կոչվեց Գրիգորյան տոմար: ժամանակի ընթացքում այլ երկրներ էլ ճանաչեցին որպես հիմնական տոմար ու գործածության մեջ դրեցին: Ընդունվեց նաև մեր ժողովրդի կաթոլիկ հատվածի կողմից»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին