▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դուք ձեզ հայելու մեջ նայե՞լ եք, նայեք էլի մի հատ. Շողեր Թովմասյանի կտրուկ պատասխանն իրեն քննադատողներին

Որ խանութի դռանը open-ի փոխարեն հայերեն գրեն բաց է, չե՞նք հասկանա

Հասկանում ես ցանկալի լինելու գրավականը. ԱՄՆ-ի կողմից հետախուզվող Դինա Ակոպովնան ներողություն է խնդրում

Հայ երիտասարդ մայրերի գեղեցիկ կազմվածքը. գենե՞տիկա,թե՞ գիտակցված ընտրություն

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը հատուկ ուշադրության կենտրոնում են եղել նաև տոն օրերին



2017-01-11 16:45:00

Տոնական ոչ աշխատանքային օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 148 զանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 379-ի համեմատ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 171 հեռախոսազանգ: Նախորդ տարվա ցուցանիշը 355 է եղել: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով էլ քաղաքապետարանի կամ վարչական շրջանների գործառույթների առնչությամբ ստացվել է 93 հեռախոսազանգ`նախորդ տարվա 716-ի փոխարեն: Բարձրացված բոլոր հարցերին հրատապ արձագանք է տրվել:

Հիշեցնենք, որ տարեսկզբյան առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին ու քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին՝ տոնական ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունն ու համապատասխան հսկողությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.