▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոս Ղազարյանը կվերադառնա աշխատանքի. «Կենտրոն» ՀԸ տնօրեն

Armtimes.com-ը գրում է. Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը մեկ շաբաթից կվերադառնա աշխատանքի: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը՝ անդրադառնալով Ղազարյանի հետագա գործունեությանը:

- Պարոն Ավագայան, Պետրոս Ղազարյանը վերադարձե՞լ է արձակուրդից:

- Պետրոսը վերադարձել է արձակուրդից քաղաք, որովհետեւ երկրում չէր: Այս փուլում դեռ իր մոտ արձակուրդ է մինչեւ շաբաթվա վերջ, բայց երկրում է:

- Վերադառնալու է ու շարունակի՞ իր հեղինակային հաղորդումը, թե՞ ինչ-որ բան փոփոխվել է:

- Ոչ մի նոր փոփոխություն չկա: Այս փուլում Պետրոսի մոտ արձակուրդ է, դեռ իր հետ չեմ խոսել:

- Երբ արձակուրդից վերադառնա վարելո՞ւ է «Ուրվագիծ»-ը:

- «Ուրվագիծ»-ն իր հեղինակային հաղորդումն է, որ վերադարձավ աշխատանքի, պարզ է՝ պետք է գա, իր հաղորդումը վարի:

- Այսինքն՝ դուք սպասում եք, որ Պետրոս Ղազարյանը վերադառնա արձակուրդից եւ անցնի իր աշխատանքին: Ճի՞շտ եմ հասկանում:

- Պետրոսն ինձ համար, պարզ ասեմ, ինձ համար մինչեւ այս շաբաթվա վերջ արձակուրդում է: Ինքս Պետրոսի հետ չեմ էլ խոսել ո՛չ արձակուրդ մեկնելիս, ո՛չ դրա ընթացքում: Գիտեմ, որ մի քանի օր է վերադարձել է, պետք է մինչեւ շաբաթվա վերջ արդեն գա աշխատանքի: Պետք է գա, որ խոսենք էլ: Որեւէ խնդիր այս դեպքում ես չեմ տեսնում: Ավելի ճիշտ է՝ սպասենք մինչեւ շաբաթվա վերջ, այն իր սահմանված արձակուրդն է, կվերադառնա եւ, ըստ դրա, արդեն կկարողանամ որոշակի բան ասել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին