▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է, կասկածյալը՝ ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այսօր Երեւանում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը՝ ձերբակալվել։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  և 112-րդ հոդվածի 1-ին մասերով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ակտիվ մասնակիցներն եղել են ուսանողներ, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահե Մուրադյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, ինչպես նաեւ Ռաֆֆի Մարտիրոսյանին՝ «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք»։

 

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության  շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է, բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող։ Կասկածյալը ձերբակալվել է։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին