▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մարիամ Մելիքյանը՝ սկեսուր-սկեսրայրի հետ իր հարաբերությունների, ամուսնու, հոր կորստի և այլնի մասին

Ադրբեջանական խնձորից մինչև թուրքանման ու «ռեմբո» հայեր,համեստ մտավորականից մինչև անհամեստ մտնողներ

Ռիփփին` մոր հետ հարաբերությունների, անցյալի սխալների նախկին սիրային հարաբերությունների մասին և ոչ միայն

Մտածում էի` վերջն է. Նազիկ Ավդալյանը` իր կյանքի ամենաբարդ շրջանի և ամենամեծ հարվածի մասին

Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին


2017-01-12 11:06:57

2016 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։

2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994 թվականի հրադադարի ստորագրումից հետո։ Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական և 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, ևս երկուսը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։

Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող և 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։

Մարտական կորուստների մեծ մասը գրանցվել է ապրիլին՝ 91 հոգի (74 զինծառայող, 17 կամավորական)․ մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող։

Ապրիլին կտրուկ աճել է նաև ոչ մարտական կորուստների թիվը։ Տարվա ընդհանուր 57 մարտական կորուստներից  15-ը եղել են այդ ամսվա ընթացքում, ինչը մասամբ բացատրվում է մարտական իրավիճակում լարվածության, մարտական սթրեսի, հոգնածության, ինչպես նաև զորքերի ակտիվ տեղաշարժերի պատճառներով։


Աղյուսակում տրված են 2016-ի բոլոր կորուստները՝ ըստ ամիսների։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել էր հուլիսին։

Համեմատելու համար նշենք, որ 2015 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, գրանցվել է 76 զինծառայողի կորուստ, այդ թվում՝ 42 մարտական և 34 ոչ մարտական։

Որպես մարտական կորուստ հաշվել ենք մարտական գործողությունների ժամանակ կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։ Ոչ մարտական կորուստների թվում հաշվել ենք սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների պատճառով եղած կորուստները (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն)։

Նյութի աղբյուրը` Ռազմինֆո




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.