▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երկրորդ տարին

Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երկրորդ տարին: Երկու տարի առաջ հենց այս նույն օրը դաժանաբար սպանվել էին ընտանիքի 6 անդամները՝ Սերյոժա, Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը, որդին ու հարսը, փոքրիկ Հասմիկը, իսկ սրախողող արված 6ամսական Սերյոժային տեղափոխել են հիվանդանոց: Չնայած բժիշկների համառ ջանքերին՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 19-ին մահացավ նաև փոքրիկ Սերյոժան:
 
Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Դեպքի առթիվ Հայաստանում քրգործ է հարուցվել սպանության հատկանիշներով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ դասալքության և ապօրինի զենք կրելու համար 10 տարվա ազատազրկմամբ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին