▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում վիրավորված զինծառայողը դուրս է եկել կոմայից, սեղմել ծնողների ձեռքերը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Armtimes.com-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից: Չնայած սրան՝ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նրա բուժումն իրականացվում է Երեւանի կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես կայքի հետ զրույցում ասաց Գարիկի տատիկը՝ Զոյա Մարգարյանը, թոռը գիտակցության է եկել, կարողացել է թեթեւ սեղմել իրեն տեսակցության գնացած ծնողների ձեռքերը: «Գարիկը դեռ չի խոսում, միայն կարողանում է ինքնուրույն շնչել: Սնվում է կոկորդին միացված խողովակի միջոցով: Ինչ վերաբերում է ուղեղի այտուցին, բժիշկներն ասում են, որ աննշան փոքրացել է, ճնշումն էլ կարգավորվել է»,- ասաց զինծառայողի տատիկը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին