▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գյուղացիները Վրաստանում զարգացրին գինեգործությունն ու այս երկիրը հիմա մեզանից առաջ է

Վերջին 7 տարիներին  հայ ժողովուրդն ավելի շատ գինի է խմում, քան օղի,-արձանագրում է ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ու հիշում է մինչև 2011  թվականը ռեկորդ ենք սահմանել՝ օղի խմելով ու աշխարհում 3-րդ և 5-րդ տեղերը գրավելով:

«Ուրախալի է, որ այս տարի ամանորյա սեղանին ավելի շատ է հայկական գինի եղել, քան անցած տարի: Մոտ 30 տոկոսով ավելացել է հայկական գինու սպառումը: Քիչ են օգտագործում վրացական գինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գինեգործների միության նախագահը:

Ավագ Հարությունյանը ցավով է նշում՝ ի տարբերություն ՀՀ-ի՝ վրացական գինու հաղթարշավը շարունակվում է այլ շուկաներում:

«Վրաստանում գինեգործական հիմնական շրջանը Կախեթիան է:11-12-րդ դարերից սկսած Կիլիկիայի թագավորներն ազդեցիկ դեր են գրավում այնտեղ, և հաջորդ 400 տարիներին Կախեթիայի բնակչության մոտ 50 տոկոսն արդեն հայեր էին: 18-րդ դարում Վրաստանն անկախություն ձեռք բերեց ու իշխանական խավը սկսեց զարգանալ: 1861 թվականին Ռուսաստանում վերացվեց ճորտատիրական կարգը, ինչը նշանակում էր, որ յուրաքանչյուր  գյուղացի  կարող է գնել իր ազատությունը: Քանի որ Կախեթիայում աշխատուժը հայերից էր բաղկացած ու հայերը շատ էին ուզում գնել իրենց ազատությունը, այդպես էլ անում են և 1880-ական թվականներին էլ ոչ մի ճորտ հայ գյուղացի չկար: Նրանք ինքնուրույն աշխատում էին, իսկ վրաց իշխանները զրկվել էին աշխատուժից: Ստիպված սկսեցին բանկերից վարկ վերցնել՝ գրավ դնելով այգիները: Արդյունքում, վարկը չվճարելով կորցրեցին դրանք: Քանի որ բանկերը հայկական էին, քիչ վնաս ունենալու համար որոշեցին հայ գյուղացիներին  տալ այգիները ու մինչև 1913 թվականը այգիների 50 տոկոսը հայերինն էր»,-պատմեց ՀՀ գինեգործների միության նախագահը:

Ավագ Հարությունյանի հաղորդմամբ՝ 1880-ական թվականներին էլ Հայաստանում բոլոր օղեգործները կոնյակագործներ են դառնում, ու մենք սկսեցինք ճանաչվել որպես կոնյակի երկիր:

«Չկարողացանք հատկապես ռուս սպառողին համոզել, որ Հայաստանը նաև գինեգործական երկիր է: Փոխարենը Վրաստանը, որի պոտենցիալը 15-20 միլիոն շիշ էր,  տարեկան 60 միլիոն շիշ արտահանեց Ռուսաստան, ընդ որում՝ 40 միլիոնը կեղծվում էր և՛ Վրաստանում, և՛ Ռուսաստանում: Մեկ ուրիշ հարց էլ կա: Երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, աշխարհը Վրաստանին ավելի «քաղցր աչքով նայեց ու տարեկան մի քանի միլիոնի գրանտ է ստանում՝ գինու առաջ մղման համար: Այժմ Վրաստանը 30-35 միլիոն շիշ է արտահանում ՌԴ, մենք՝ 2 միլիոն»»,-ընդգծեց ՀՀ գինեգործների միության նախագահը՝ հավելելով.

«ԵՏՄ շուկան էժան ապրանքի շուկա է: Հայաստանն էժան ապրանք արտադրելու ռեսուրս չունի: Մենք անհավասար մրցակցության մեջ ենք: Բայց, եթե ՀՀ-ն հրաշքով կարողանա 1 կամ 1.5 դոլարով շիշը արտահանել, ԵՏՄ շուկան մեզ համար հրաշք կլինի»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին