▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնդկացավ, թե՞ ռեյթինգացավ

Ինչքանով է սա նորմալ, երբ հնդիկները չեն փայլում իրենց սերիալային արվեստով, ոչինչ չեն ուսուցանում այդ սերիալներում և մի բան էլ ավելին նրանք իրենց մշակույթն ու սովորույթները մտցնում են մեր երկիր:

Հայերը ոչ մի աղերս չունեն հնդկական մշակույթի հետ: Համարյա ամեն ինչ է տարբերվում, իսկ այժմ մեր երկրում օրական մոտավորապես 6-7 ժամ հեռուստատեսությամբ ցուցադրվում են հնդկական հարսանիքներ, հնդկական թաղումներ, հնդկական ծեսեր, երկրպագություններ:Պատմում են, որ Հայաստանի գյուղերում հնդկական սերիալների ժամը սուրբ ժամ է համարվում, բոլորը փորձում են այդ ժամին ավարտել բոլոր գործերը և ամբողջ ընտանիքով (նույնիսկ երեխաներն ու տղամարդիիկ) նայում են հնդկական սերիալ: Եթե հասուն մարդկանց վրա կարող է և նմանատիպ սերիալները ազդեցություն չունենան, ինչ կլինի դեռահասների հետ:

Մի փոքրիկ ուսունասիրություն արեցի, որի արդյունքները ինձ ուղղակի շոկի ենթարկեցին: Սկսեցի հնդկական սերիալներից մեկի գլխավոր դերասանի էջում կարդալ մեկնաբանութույները: Մեկնակնաբանությունների մեծամասնությունը անում են «յան» ազգանունով վերջացող օգտատերեր:

3-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f

%d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f

%d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba1

Նշեմ ավելին, դերասանը օրեր առաջ ուղիղ եթերով պատասխանում էր իրեն շնորհավորողներին և ամեն երկրորդ մեկնաբանությունը գրվում էր նորից «յան» ազգանուով օգտատիրոջ կողմից, անթիվ անհամար բարևներ էին ուղարկվում Հայաստանից, նրան հրավիրում էին Հայաստան, սիրո բազմաթիվ խոստովանություններ լսեց դերասանը հայ աղջիկների և տղաների կողմից: Իսկ վերջում խոստովանեց, որ վերջին շրջանում շատ է նամակներ ստանում Հայաստանից: Սա միայն մի դարասանի մասով էր ուսումասիրությունը և համոզված եմ, որ մնացած դերասանների պարագայում նույն պատկերն է:

Մնում է միայն խնդրանք-հորդորով դիմել հեռուսաընկերությունների ղեկավարներին, որ չափոսեն սերիալների համար արդեն վճարված մի քանի հարյուր կամ հազար դոլար գումարը  և դադարեցնեն այդ հնդկականների ցուցադրությունը: Կարելի է բոլորով միասին պայմանավորվել և կիսատ թողել բոլոր հնդկականները և ռեյթինգ ապահովելու փոխարեն այս ազգին ազատել այդ հնդկացավից: Հասարակության բոլոր անդամները չեն, որ կարողանում են ամեն իրավիճակում ադեկվատ լինել, բոլորը չեն, որ ունեն կրթական բարձր մակարդակ և վերջապես բոլորը այն տարիքում չեն, որ լավը վատից տարբերակեն և կարող են այս հնդկականնների հոսանքի տակ մշակութային մուտացիա ապրել:

ArmLife

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին